Friday, March 2, 2012

На фотоснимках библиотекарь Анна и несколько учеников
IX- х классов, участников нашего литературного вечера.




Вместе с учителями русского языка и библиотекарем школы был разработан сценарий литературного вечера, посвящённого Расулу Гамзатову. В него включены данные из биографии поэта, стихотворения, песни, автором стихотворного текста которых является дагестанский поэт.
В сценарий включены две инсценировки: интервью журналистки Нелли Саакян с Геворком Эмином и Расулом Гамзатовым, который неоднократно бывал в Армении, а также плодотворно работал в Дилижане над своими книгами.
Следующая инсценировка по одной из сказок Расула Гамзатова.

Saturday, June 6, 2009


Դպրոցի տնօրեն` Ջուլյա Ղազարյան


1993-ի դաժան ու ցրտաշունչ ձմեռը տեղի էր տալիս , և գարնան ջերմությունն էր կամաց-կամաց թափանցում մարդկանց հոգիներն ու բնակարանները...

Վաղ գարնան հետ մարտի 15-ին մեր դպրոց մտավ նաև նոր տնօրենը` աշխույժ , եռանդուն, համակրելի մի կին` տիկին Ջուլյա Ղազարյանը:

Ներկայացավ կոլեկտիվին , երկար չխոսեց , ժպտաց և ասաց.

-Լա'վ կլինի , ինձ թվում է` միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները:

Եվ դպրոցը իսկապես շնչեց նոր , գարնանային թարմությամբ:

Դրան նպաստեցին տ-ն Ղազարյանի անձնական հմայքն ու անսահման նվիրվածությունը , պատասխանատվության բարձր զգացումն ու անչափելի աշխատասիրությունը , խստապահանջությունն ու մայրական հոգատարությունը:

16 տարիների ընթացքում տ-ն Ղազարյանի եռանդուն աշխատանքի և խելացի ղեկավարման շնորհիվ դպրոցը հասավ բարձր նվաճումների: Նրա նախաձեռնությամբ վերանվանվեց եղեռնազարկ բանաստեղծի` Ռուբեն Սևակի անունով: Արդեն 15 տարի մեր սաները կրթվում և դաստիարակվում են Ռ. Սևակի հայրենասիրական գաղափարներով. դրա շնորհիվ դպրոցը մեծ համբավ ունի նաև Սփյուռքում:

Տիկին Ղազարյանի մարդկային բարձր որակների շնորհիվ դպրոցում ստեղծվել է ջերմ ու համերաշխ մի ընտանիք, որտեղ աշխատում , արարում են ընտանիքի բոլոր անդամները` օրինակ ունենալով իրենց ղեկավարին:

Եվ այսօր հարազատի ջերմությամբ ու սիրով ողջ կոլեկտիվը ի սրտե շնորհավորում է Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ , հարգելի' տնօրինուհի, սիրելի' Ջուլյա Ղազարյան , մաղթում է քաջառողջություն և բեղմնավոր աշխատանքի երկար տարիներ...

Թող աստված Ձեզ վրա առատորեն թափի իր լույսը , որպեսզի երբեք չպակասի Ձեր հոգու լույսը , որ այնպես ջերմացնում է Ձեր ընտանիքին ու շրջապատին...

Թող մի'շտ եղիցի լույս...



Friday, May 29, 2009

dproc151


Երևանի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 միջնակարգ դպրոց

Երևանի թիվ 151 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1971թ.` նախատեսված 450 աշակերտի համար: Գործում էին կարի, երգի, աշխատանքի ուսուցման, ավտոգործի խմբակներ: Հետագայում դպրոցն անցավ անգլերենի ուսուցման: Ավելացավ աշակերտների և դասարանների քանակը, բացվեցին նոր խմբակներ: 1979թ. դպրոցն անվանակոչվել է 26 կոմիսարներից մեկի` Ջափարիձեի անունով, իսկ 1994թ. ապրիլի 7-ին վերանվանվել Մեծ եղեռնի նահատակ , արևմտահայ բանաստեղծ և բժիշկ Ռուբեն Սևակի անունով: Ամեն տարի դպրոցում կազմակերպվում է Ռուբեն Սևակին նվիրված գրական շաբաթ , որն ավարտվում է Ծիծեռնակաբերդ այցելությամբ, և փետրվարի տասնհինգին շուքով նշվում է բանաստեղծի ծննդյան օրը: Այդ միջոցառումներին մասնակցում են հանրապետության և Սփյուռքի մտավորականության նշանավոր դեմքեր, ազգային և պետական գործիչներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ և բանաստեղծի դուստրը` Շամիրամ Սևակը: Ներկայումս դպրոցը ծավալել է հսկայական աշխատանք երեխաների դաստիարակության և ընդհանուր կրթության գործում, իսկ մանկավարժական կոլեկտիվը չի խնայում ուժ և եռանդ այս նպատակները իրականացնելու համար, սովորեցնում և դաստիարակում է երիտասարդ սերնդին, ծավալում մշակույթային գործունեություն: Դպրոցում կա թանգարան, որտեղ անցկացվում են Ռ.Սևակի հիշատակին նվիրված միջոցառումներ, բաց դասեր, տարբեր դպրոցների և դասարանների աշակերտները ներկայացնում են բանաստեղծություններ և ստեղծագործական շարադրություններ: Դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցում են քաղաքային և հանրապետական մրցույթներին, օլիմպիադաներին և արժանանում մրցանակների (պատմություն, հայոց լեզու , <<Գրքասեր աշակերտ>> , տեղծագործական շարադրություն): Բոլոր ուսուցիչները աշխատում են մեծ նվիրումով և բարձր պատասխանատվությամբ, որի արդյունքում դպրոցի ուսման առաջադիմության որակական ցուցանիշները բարձր են: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի աշխատանքային նշանաբանն է <<Բարձր պատասխնատվություն , կայուն գիտելիք>>: Մանկավարժական խորհուրդը կատարում է հայրենանվեր աշխատանք` կրթելով և դաստիարակելով վաղվա հայրենասեր և արժանապատիվ քաղաքացուն: Դպրոցում գործում են 8 մեթոդմիավորումներ, որոնք կատարում են զգալի աշխատանք ուսման արդյունավետության, որակի բարձրացման ուղղությամբ: Ամիսը մեկ անգամ գումարվում են նիստեր, քննարկվում կարևոր հարցեր, վերլուծվում յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքը, վեր հանվում թերությունները, հանձնարարություններ տրվում, կարդացվում են զեկուցումներ, քննարկվում դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ուսուցչին հաղորդակից դարձրնում մանկավարժական և մասնագիտական նորագույն նվաճումներին, կազմակերպվում են համադպրոցական միջոցառումներ և օլիմպիադաներ, լսվում ուսուցիչների հաշվետվություններ: Դպրոցն ունի հետևյալ պլանները. 1.Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ` պարտավոր է ծանոթացնել մեր աշակերտներին տարբեր ժողովուրդների արվոստի հետ և հայկական արվեստն ու մշակույթը հասցնել համաշխարհային ճանաչման: 2.Ապահովել անվճար ուսուցում: 3.Աշակերտների կարգապահության և գիտական մակարդակը բարձրացնելու նպատակով դպրոցում ստեղծել սպորտային, պարի, արվեստի որոշ տեսակների խմբակներ: 4.Դպրոցում , ավարտելով ուսուցման պրոցեսը , հնարավորություն ստեղծել աշակերտներին զբաղվելու ինքնակրթությամբ և արտադասարանական խմբակներում անհատական զարգացման մակար- դակի բարձրացմամբ: 5. 1999-2000թթ.-ից դպրոցում ուսուցանել 3-րդ օտար լեզուն` ֆրանսերենը: 6.Դպրոցը ,լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների կազմում, կատարել է նշանակալի աշխատանք <<Համաշխարհայի ժառանգություն>> ծրագրի իրականացման գործում: ա) Ուղարկված է նամակ ՅՈՒՆԵՍԿՕ<<Կուրիեր>> ամսագրի խմբագրությանը ուսուցիչների և աշակերտների կողմից, որտեղ արտահայտվում է նրանց բացասական վերաբերմունքը երեխաների իրավունքների և աշկատանքի շահագործման համար: Պարբերաբար մամուլում լույս են ընծայվում դպրոցի ուսումնական և դաստիարակչական առօրյայի մասին հոդվածներ` <<Օրացույց>>, <<Նայիրի>>, <<Մարզական Հայաստան>>: Ռ.Սևակի անվ. թիվ 151 միջն. դպրոցնն այն սակավաթիվ կրթօջախներից է, որտեղ զարթոնք է ապրում մշակույթը:Դրա վառ ապացույցներից մեկն էլ 1997-ին ստեղծված ՙԶանգակներ՚ երգչախումբն է, որի գեղարվեստական ղեկավարն է Ռուզաննա Օհանջանյանը: Դպրոցական երգչախումբը հայտնի է ամբողջ հանրապետությունում: Նա պարգեատրվել է <<Ոսկե բանալի>> մրցանակով: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ կողմից պարգևատրվել է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ: Գործունեւթյան 8 տարիների ընթացքում երգչախումբը հանդեսէ եկել տարբեր մրցույթ-փառատոններում և արժանացել բազմաթիվ մրցանակների` <<ՈՍԿԵ>>, <<ՈՍԿԵ ՍՈԼԻ ԲԱՆԱԼԻ>>և այլն : Այսօր դպրոցի գերխնդիրն է 21-րդ դարի դպրոցականին տալ բարձր գիտելիքներ , հայեցի դաստիարակություն և կարողություններ` ինտեգրվելու համաշխարհային գործընթացներին: